ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐԸ օգնեց զինակիցներին դուրս գալ շրջափակումից, սակայն նրան փրկել չհաջողվեց. կարդացե՛ք ՀԱՅՈՐԴՈՒ պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը Արթուր Միսակի Խաչատրյանն է: Նա իր կյանքի գնով պահեց հայրենի հողը և չխնայեց ոչինչ՝ հանուն մեր ապագայի և հայրենիքի պաշտպանության:

Արթուրը ծնվել է 2001 թվականին Արմավիր քաղաքում:

Ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվում է բանակ հայրենիքին պարտքը տալու:

Արթուրը ծառայության է անցել Էջմիածնի ինժիներասակրավորային զորամասում, ապա տեղափոխվել Ագարակ:

Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում: Թշնամու դեմ մարտնչել է Ջրականում, Հորադիզում, Հադրութում և այդ փաստը թաքցրել ընտանիքից:

Արթուրը քաջաբար օգնել է զինակիցներին դուրս գալ շրջափակումից և զոհվել անօդաչուի հարվածից հոկտեմբերի 9-ին Իշխանաձորում: