ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԸ ՑՈՐ-ի զորամասում սերժանտ էր և կապի ջոկի հրամանատար. ճանաչե՛ք ՆՐԱՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Լևոնի Ազատյանը սերժանտ, կապի ջոկի հրամանատար էր:

Դաիթը ծնվել է 2000 թվականին մայրաքաղաք Երևանում:

2019 թվականին ծառայության է անցել Երևանում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ: Ծառայել է ՑՈՐ-ի զորամասում:

Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է մարտի դաշտում, մասնակցել է կռիվներին ու թեժ պայքար մղել հանուն հայրենիքի: Դավիթը ընտանիքը հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին:

Հերոս Դավիթը զոհվել է 2 օր անց՝ հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու կոչվող տարածքում, երբ կռվում էր թուրք հատուկջոկատայինների դեմ անհավասար մարտում:

Դավիթ Ազատյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: