«Երբ հակառակորդն իր հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկում, Էրիկն արդեն դիրքերում էր». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էրիկ Գասպարյանին

Էրիկ Վիլենի Գասպարյանը ծնվել է 1995 թվականին Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Էրիկը զոհվել է 2014 թվականին ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում:

2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 02:55-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

Հայկական բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և հետ շպրտել ելման դիրքեր՝ նրանց պատճառելով նշանակալի կորուստ:

heros erik

Էրիկ Վիլենի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալներով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…