«19-ամյա ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳԸ վիրավոր վիճակում կրակի տակից դուրս էր բերում զինակից ընկերներին և օգնում նրանց». ճանաչե՛ք ՆՐԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկն էլ Գևորգ Արմոյի Առստամյանն է:
Գևորգը ծնվել է 2001 թվականին Մարտունու շրջանի Գիշի գյուղում:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականին անցել է հայոց բանակ ծառայության: Ծառայում էր Հադրութի զորամասում: Եղել է վարորդ:
Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերին, կրակի գոտուց դուրս է բերել վիրավորներին:

Հոկտեմբերի 10-ին Հադրութում թշնամին խոցել է մեքենան, Գևորգը վիրավորվել է, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից և պատսպարվել:
2 օր անց անհայտ պայմաններում կապ է հաստատել զինակից ընկերների հետ, սակայն կապն ընդհատվել է: Հերոս Գևորգի մարմինը գտնվել է 9 ամիս անց՝ ԴՆԹ փորձաքննությամբ: