Գուրգենը մինչև վերջ պահել է իրեն վստահված դիրքը, պայթեցրել նռնակը ու զոհվել իր հետ տանելով մի քանի գրոհայինների

Մեր նորօրյա հերոսներից էր Գուրգեն Սարգսյանը, ով ապրեց ու զոհվեց հային վայել։ Հենց նրա նման հերոսներն են, որ մեզ պետք են, պիտի ապրեն ու շենացնեն մեր երկիրը։

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանակա սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Գուրգեն Սարգսյանը նռնակով պայթեցրել է իրեն և հակառակորդի մի քանի հատուկջոկատայինների՝ նրանց առաջխաղացումը կանխելու ու գերի ընկնելու փաստը բացառելու համար:

Դիրքում 4 հոգով էին մնացել։ Բոլորը վիրավոր էին։ Նա հետ է ուղարկել իր հետ խրամատում եղած 3 ծառայակիցներին, իսկ ինքը պայթացրել է նռնակը իր հետ տանելով մի քանի թուրք գրոհայինների։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։ Նրանք զոհեցին իրենց կյանքը մեր ներկայի ու ապագայի համար, խիզախորեն կռվեցին մինչև վերջին շունչն ու գնացին գիտակցված մահի։