«Հաղթահարեց պատերազմը, սակայն զոհվեց հակահարձակման ժամանակ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հայկ Գևորգյանին
Հայկ Գևորգյանը ծնվել է 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքում։ Ընտանիքի միակ որդին էր, ունի քույր։
Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակեց ծառայությունը արդեն որպես սպա։ Նա մասնակցել էր 44-օրյա պատերազմին, թեժ մարտեր էր մղել Քարվաճառում։

Հայկ Գևորգյանը պատերազմը հաղթահարեց, սակայն զոհվեց 2021 թվականի հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, երբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմեցին սադրանքի և խախտեցին հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…