«Չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել. ատում եմ ձեզ բոլորիդ». 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ Ժիրայր Մարգարյանի ՄՈՐ գրառումը

44-օրյա պատերազմի հերոս Ժիրայր Գագիկի Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես որպես հերոսի մայր՝ չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել։ Երբ մեր տղաների մարմիները պահվում էին տոպրակների մեջ և ոչ պատշաճ սանիտարական պայմաններում, որոնց մեջ նաև իմ տղայի մարմինն էր, հասկանում էիք մոր, ծնողի վիճակը, սիրտս ցավից ճմլվում էր, իսկ պատկան մարմինների անտարբերություն հոգիս ավելի էր ցավեցնում։
Հասկանում եք այն մոր վիճակը, որ զրկված է լինում վերջին անգամ իր զավակին գրկելու սառած ճակատը համբուրելու իրավունքից, որ մորը տալիս են մասունքներ։

Զինվորներին և մեր վիշտ անարգելու համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ես որպես նահատակ զինվորի մայր պահանջում եմ ամենաբարձր պատասխանատվություն վարչապետից մինչև գեներալ ու նախարար։ Իմ և հազարավոր այլ ծնողների որդիների մահվան համար ոչ մեկը չեղավ պատասխանատու, ի վերջո մի օր պատասխան եք տալու նաև Աստծու և ձեր խղճի առաջ:

Իսկ այսօր դուք վիրավոր զինվորին եք պատասխանատվության ենթարկում. այն զինվորի, որ ձեր խաղաղ օրն էր ապահովում իր կյանքի գնով:

Ատում եմ ձեզ բոլորիդ, պատկան մարմիններ, իշխանավորներ»:

Հերոս Ժիրայր Գագիկի Մարգարյանի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: