«Ցորի արծիվներից մեկն է, ով խոցեց թշնամու կրակային դիրքեր, զրահատեխնիկա և հետևակ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԼԵՎՈՆԻ սխրանքների մասին

44-օրյա պատերազմի հերոսներից մեկը Լևոն Մհերի Գրիգորյանն է, ով հանուն հայրենիքի չխնայեց նույնիսկ սեփական կյանքը և անմահացավ հայրենի հողում:

Լևոնը ծնվել է 2001 թվականին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

2019 թվականին բանակ է զորակոչվել, ծառայել է Ստեփանակերտի՝ ՑՈՐ-ի զորամասում: Եղել է հրետանային հաշվարկի մեխանիկ-վարորդ:

Պատերազմի առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ից միացել է Արցախի համար մղվող թեժ մարտերին: Լևոնը խոցել է թշնամու կրակային դիրքեր, զրահատեխնիկա և հետևակ:

Հերոս Լևոնը քաջաբար զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու կոչվող տարածքում:

Ցոր-ի հրետանավոր Լևոն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և Մարտական պաչ 2-րդ աստիճանի շքանշանով: