«Որդիներս գիտեն, որ ՀԱՅ են ու պիտի պատասխանատու լինեն իրենց ՀԱՅՐԵՆԻՔԻ համար». ո՞վ է «Ավրորայի» ՀԱՅ ԴԵՍՊԱՆ ու Ռուսաստանի ամենահայտնի ՀԱՅԵՐԻՑ մեկը

Աշխարհի որ անկյունում էլ լինես, անպայաման հանդիպելու ես հայերի, ում նախնիները ճակատագրի բերումով ստիպված էին լքել իրենց հայրենիքը: Ահա այդպիսի մի հայ է Արման Ոսկերչյանը, ում հայկական արմատները գալիս են Սասունից, որի բնակիչները հայտնի էին քաջությամբ եւ ռազմական ոգով։ Երբ 1894-ին սկսվեցին հայերի առաջին ջարդերն Օսմանյան կայսրությունում, հենց Սասունն էր դարձել դիմակայության գլխավոր կենտրոնը։ Ապստամբների ջոկատներում էին նաև Արման Ոսկերչյանի նախնիները։

Ռուսաստանցի գործարար Արման Ոսկերչյանի երակներում հոսող՝ հնարագետ եւ տաղանդավոր կազմակերպիչների արյունը հենց սկբից է զգացնել է տվել։ Նա սկզբում ընտրել էր ամենամարդասիրական մասնագիտությունը, սակայն երիտասաևդ բժիշկը կարճ ժամանակ անց սկսեց բիզնեսով զբաղվել և հիանալի կարիերա կառուցել միջազգային կորպորացիաներում։

Johnson & Johnson ընկերությունում զբաղվել է ռազմավարական պլանավորման հարցերով, իսկ Philips ընկերությունում հասել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում գլխավոր տնօրենի պաշտոնին։ «Նպատակասլացությունն ու համառությունը ժառանգել եմ իմ նախնիներից։ Դաժան ճակատագիրը զարգացրել է նրանց կամքը։ Նրանք ցեղասպանություն են վերապրել»,- ասում է Ոսկերչյանը։

«Կյանքի ինչ-որ փուլում սկսեցի մտորել արմատներիս մասին,- պատմում է Արման Ոսկերչյանը,- մեծ որդի ունեմ, որը Հայաստանից հեռու է ապրում: Ոզում եմ, որ նա իմանա, թե որտեղից ենք սերում և ովքեր ենք, որ պատասխանատվության զգացում ունենա իր պատմական հայրենիքի հանդեպ»։ Ոսկերչյանը որոշել է տոհմածառ կազմել, որ տղային հեշտ լինի թոռներին նույն ոգով դաստիարակել:

Արմանը դիմել է արհեստավարժ մասնագետների օգնությանը: Փորձագետների խումբը մեկ տարվա ընթացքում հարցազրույցներ է անցկացրել Ոսկերչյանների եւ Աղայանների հեռավոր բարեկամների հետ, աշխատել է Թուրքիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի բաց արխիվներում, խորհրդակցել պատմաբանների եւ ազգագրագետների հետ: Արդյունքում կազմվել է լուսանկարներով, քարտեզներով և վկայականների պատճեններով ծավալուն ալբոմ: Հաջողակ գործարարի ինչի՞ն էր դա պետք. 

«Սա պարզապես ինքնապաշտպանական բնազդ է, ես ուզւմ եմ իմ ժառանգների ու նաև դրսում ապրող սերունդերին հետ պահել ձուլումից: Բոլորս պիտի պատասխանատվություն զգանք մեր հայրենիքի հանդեպ»: