ՀԵՐՈՍ ՎԱՐՈՒԺԱՆԸ 1990-ականներից մասնակցում էր Արցախյան գոյամարտին, սակայն այս վերջինը նրա համար ճակատագրական եղավ. ճանաչե՛ք ՆՐԱՆ

44-օրյա պատերազմում շատերը կորցրին իրենց ամենաթանկ մարդկանց, շատ ընտանիքների լույս մարեց, 18 տարեկան ջահել տղաներ զոհվեցին:

Երբեմն մոռանում ենք այն փաստը, որ բացի մեր երիտասարդ հերոսներից, մենք ունեինք բազմաթիվ կամավորներ, ովքեր ինքնակամ մեկնեցին, կռվեցին ու սեփական կյանքը զոհեցին հանուն հայրենիքի և մեր ապագայի:

Այդպիսի կամավորներից մեկն էլ Վարուժան Յակովի Հարությունյանն էր:

Վարուժանը ծնվել է 1976 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ամուսնացած էր, ունի 2 որդի:

1990-ական թվականներից մասնակցել է Արցախյան գոյամարտին: Վերջին պատերազմում ևս կամավոր մեկնել է առաջնագիծ և անձնազոհ պայքար մղել թշնամու դեմ:

Վարուժան Հարությունյանը զոհվել է հանուն Արցախի հոկտեմբերի 16-ին Հադրութի «Թութակներ» տեղամասում: