«Ընդամենը 18-ամյա այս քաջ տղան կարողացավ կասեցնել թշնամու գրոհը և նրան պատճառել բազմաթիվ վնասներ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՀԱՅԿԻ մասին

44-օրյա պատերազմի մասնակից, անմահացած հերոս Հայկ Հովհաննեսի Անտոնյանը հրետանավոր էր:

Հայկը ծնվել է 2002 թվականին մայրաքաղաք Երևանում:

2020 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայության է անցել Ստեփանակերտի՝ Ցորի զորամասում:

Հայկը պատերազմի սկզբից մասնակցել է կռիվներին: Հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է Հադրութ, անձնուրաց պայքար է մղել թշնամու դեմ:

Հերոսը զոհվել է քաջաբար հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տարածքում հատուկ ջոկատայինների գրոհը կասեցնելիս:

Հայկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: