Այս ՀԱՅԸ առաջին մարդկանցից էր, որ 1988-ին օգնության հասավ ԳՅՈՒՄՐԻԻՆ. գիտե՞ք՝ որ մեծանուն ֆրանսիաՀԱՅԻ որդին է ՆԱ և ինչերի՞ է ՆԱ այսօր հասել

Աշխարհի ամեն անկյունում հանդիպում ես հայերի, ովքեր փոխել են ողջ աշխարհը, բայց նաև երբեք չեն դադարել լինել հայ ու միշտ հավատարիմ են մնացել իրենց արմատներին:

Այդպիսի հայ է Կլոդ Մութաֆյանը, ով աշխարհահռչակ ֆրանսիահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդին է: Կլոդը ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորը, Սորբոնի համալսարանի պրոֆեսորը։ 

Բարձրագույն մանկավարժական դպրոցի շրջանավարտ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Կլոդը դասավանդել է այդ առարկան 42 տարի շարունակ:

Կարելի էր կարծել, Կլոդի համար Հայաստանը չափազանց հեռու էր: Սակայն 1975թ. Փարիզում նա ծանոթանում է հայ երիտասարդ մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանի` մեծ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի որդու հետ: Հինգ տարի անց վերջինս հրավիրում է նրան չորս ամսով հայերենով դասախոսելու Երևանի պետական համալսարանում: Կլոդը բազում կապեր է հաստատում տեղում և այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար վերադառնում Հայաստան: 1988թ. երկրաշարժի ժամանակ նա առաջին դիրքերում էր մարդասիրական օգնության ցուցաբերման գործում, ինչպես նաև հանդիսանում էր կապող օղակ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև:

 Թեև մաթեմատիկան նրա առաջին մասնագիտացումն էր, Կլոդը անչափ սիրահարված էր պատմությանը ու սկսում է շրջագայել: Այդ ճանապարհորդությունների ընթացքում է, որ նա գիտակցում է իր հոր համբավը. «Բավական էր ասեի, որ Զարեհ Մութաֆյանի որդին եմ, և  բոլոր դռները բացվում էին իմ առջեւ»: Բազում լեզուներով թարգմանված պատկառելի ակադեմիական աշխատանքների հեղինակ Կլոդ-Արմեն Մութաֆյանը հյուրերին ընդունում է միշտ իր առասպելական դարձած գրադարանում` Սեն Ժակ փողոցի վրա` գրական Փարիզի սրտում: 2011թ. իր մորը կորցրած մարդու վճիտ աչքերում դեռ կարելի է տեսնել մանկության մի պատառիկ, որ նա պահել է մինչ այսօր: Մանուկ, որը գիտակցում է, թե ինչ բախտի է արժանացել նման ծնողներ ունենալով: