«Մատիս համարը 15,5 ա, սպասում եմ մատանիով». հիշու՞մ եք պատերազմի միջոցով ծանոթացած ՀԵՐՈՍ ԳՐԻՇԱՅԻՆ ու ԱՆԻԻՆ. տեսեք, թե նրանք ինչ նորություն ունեն

«Մատիս համարը 15,5 ա, սպասում եմ՝ մատանիով»: Այս նախադասությունը կարդալիս հիշում ենք պատերազմի օրերին ծնված՝ Հերոս Գրիշայի և գեղեցկուհի Անիի սիրո պատմությունը:

Նամակը գրել էր Անին և ուղարկել առաջնագիծ: Հասցեատերը դարձավ Անիին անծանոթ Գրիշան, ով ամեն հնարավոր տարբերակ օգտագործեց՝ Անիին գտնելու և նրա սիրտը գրավելու համար: Փաստորեն, նրանց մոտ ստացվեց: Զույգը հուլիսի 26-ին նշանադրվեց, իսկ արդեն ամիսներ անց նրանք ամուսնացան:

Գեղեցկուհի Անին պատմել է, որ նրանք արդեն սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Գրիշան ևս մեծ ուրախությամբ է ընդունել լուրը, քանի որ նա շատ էր ցանկանում հայրանալ:

Երեխայի սեռը ևս պարզ է. նրանք տղա են ունենալու…

Մեր գեղեցիկ զույգին մաղթում ենք անսահման սեր, իսկ բալիկի լույս աշխարհ գալուն մենք ևս անհամբեր սպասում ենք: