Գիտեի՞ր՝ քանի ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ կա ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ի՞նչ տարօրինակ սովորույթներ ունեն ՆՐԱՆՔ. սա պետք է իմանալ

Հայաստանը աշխարհին հայտնի է ոչ միայն իր պատմությամբ, այլ նաև իր ազգային փոքրամասնություններով, ովքեր սիրում են ապրել Հայաստանում, քանի որ հայ ժողովուրդը միշտ հյուրասիրությամբ, համբերությամբ ու համերաշխությամբ է ընդունել նրանց:

  • Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եզդիներն ունեն մի հետաքրքիր ավանդույթ, որը կոչվում է բսկ: Բսկը երեխայի մազերը առաջին անգամ կտրելու արարողությունն է շեյխի կողմից: Ծնողներն իրավունք չունեն առաջին անգամ կտրել երեխայի մազերը, դա պետք է կատարվի միայն հոգևորականի կողմից: Շեյխն աղոթում է և միաժամանակ կտրում երեխայի մազերից մի փոքր փունջ:

  • Մոլոկաններ

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ: Ըստ ավանդույթի՝ Մոլոկանները ամուսնանում են միայն մոլոկանների հետ:

  • Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն: Իրենց ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում հարևաններին:

  • Հրեաներ

Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Բոլորին էլ հայտնի է է, որ Հայաստանում անգամ հրեական գյուղ կա: Եղեգիս գյուղում գտնվում Իսրայելի տարածքից դուրս հայտնաբերված հրեական ամենահին գերեզմանատներից մեկը: Հրեաներն ունեն նաև իրենց սուրբ հացը՝ մացան, որն ուտում են միայն զատիկի օրերին: Մացա բառը նշանակում է քամած, կամ զուրկ խոնավությունից: Իր տեսքով և համով այն հիշեցնում է նշխարհ, սակայն պատրաստվում է միայն ալյուրից և ջրից: