«Իմացավ պատերազմի լուրն ու շտապեց կամավորագրվել». 30-ամյա ՀԵՐՈՍ ՀՐԱՅՐԸ անմահացավ հանուն հայրենիքի

Արցախյան 44-օրյա պատերազմին բացի Հայոց բանակում ժամկետային ծառայություն իրականացնող 18-20 տարեկան զինվորներից, բազմաթիվ հայորդիներ կամավորագրվեցին և սեփական կամքով մեկնեցին առաջնագիծ՝ իրենց պարտքը հայրենիքին տալու համար:

Այդպիսի քաջորդիներից էր Հրայր Արմենի Եգանյանը:

Հրայրը ծնվել է 1990 թվականին: Նա պատերազմի լուրն իմանալուն պես՝ սեպտեմբերի 30-ին կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը և որպես ջոկի հրամանատար հոկտեմբերի 15-ին տեղափոխվել Մեխակավան:

Հերոսը կռվել է մի քանի դիրքում, անձնվիրաբար մարտնչել է թշնամու դեմ՝ հասցնելով բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստներ: Հրայրը վերջին անգամ տան անդամների հետ խոսել է հոկտեմբերի 15-ին:

Հերոս Հրայր Եգանյանը ընկել է քաջաբար հանուն հայրենիքի՝ չլքելով իրեն վստահված դիրքը:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս: