2008 թվականի այս օրը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2008 թվականին այս օրը՝ մարտի 4-ին, առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ հաղթելով Շենան Թեյլորին:

Արթուրը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին Երևանում։ 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009 թվականից հանդես է եկել երկրորդ միջինքաշային կարգում։

Արթուր Աբրահամը մարդկային բարձր հատկանիշ է համարում իր գործունեության մեջ լավագույնը լինելու կարողությունը: Դա էլ ապացուցեց 2009 թվականի ավարտին՝ լինելով աշխարհի #14 լավագույն բռնցքամարտիկ «The Ring» ամսագրի դասակարգմամբ։

Արթուր Աբրահամը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 2015 թվականին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Արթուր Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային դիվիզիոնում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում։

Բռնցքամարտիկը իր կարիերան ավարտեց 2018 թվականին: