«Այսպիսի կառույց կա միայն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». ինչի՞ց էր այն ՀԱՅԵՐԻՆ պաշտպանում և քանի՞ մետրի է հասնում դրա բարձրությունը

Սելավապահ՝ սելավապաշտպան կառույց, որի շնորհիվ կանխարգելվում կամ նվազեցվում էին սելավների հասցրած վնասները տեղի գյուղերին: Հայաստանում 1970-1980-ականներին սելավները լուրջ խնդիրներ կարող էին առաջացնել: Ավելի քան 200 բնակավայր կանգնած էր նման վտանգի առաջ, իսկ գլխավոր տրանսպորտային ուղիներում բացահայտվել էին 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր։

Հայաստանում սելավի տարիներին մշակվում էին տարբեր արդյունավետ միջոցներ՝ հողային և բուսածածկույթի ամրացումներ, գետահուների կանոնավորումներ, որպեսզի հնարավորինս նվազացնեն սելավների հասցրած վնասները: Ահա այդ նպատակով է Արենիում կառուցվել Սելավապահ կոչվող կառույցը: Այն համարվում է եզակի կառույց:

 Կառույցն ունի մոտավորապես 40մետր բարձրություն և իրենից ներկայացնում է բետոնե-երկաթային շինություն: Սելավապահը կառուցվել է 1975-1980թթ.՝ Խորհրդային տարիներին, երբ սելավներն իրոք մեծագույն վտանգ էին ներկայացնում մոտակա գյուղերի համար: Այդ ժամանակաշրջանում Սելավապահը պաշտպանում էր գյուղերը հորդառատ անձրևներից, ձնհալներից, ապարային հոսքերից, իսկ այսօր համարվում է Արենիում այն վայրերից մեկը, որը իր խորհրդավոր և առհելի տեսքով, գրավում է թե՛ տեղացի, թե՛ օտարազգի այցելուների ուշադրությունը: