Այս ՀԱՅԸ մեծապես նպաստել է Ռուսաստանի ֆինանսական ոլորտի առաջխաղացմանը. ահա, թե ինչի ՀԻՄՆԱԴԻՐՆ Է ՆԱ

Հայազգի Արմեն Մերուժանի Սարգսյանը ռուս հայտնի գործարար է: Նա S8 Capital հոլդինգի սեփականատերն է, ով սկզբում վիճակախաղի բիզնեսը վերածեց բարձր տեխնոլոգիական և թափանցիկ բիզնեսի, այնուհետև թվային ոլորտում մի քանի նշանավոր և խոստումնալից նախագծեր միացրեց էկոհամակարգին։ Սարգսյանը և իր ընկերությունները աջակցում են բարեգործական, բնապահպանական նախաձեռնություններին և ռուսական սպորտին։

S8 Capital-ը ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 15 տարվա փորձ՝ բարձր տեխնոլոգիական նախագծերի հաջող մշակման և մեկնարկի գործում, գրեթե բոլոր գոյություն ունեցող բիզնես ոլորտներում:

Ընկերությունների խումբն ունի մի շարք լայնածավալ ՏՏ լուծումներ տարբեր բիզնես ոլորտների համար: Հոլդինգն առանձնանում է երկար տարիների տեխնոլոգիական և արդյունաբերական փորձով, որը կարող է որակական նոր մակարդակի բարձրացնել իրենց գործընկերների բիզնես գործընթացները։

Նրանք առաջարկում են բոլոր այն հնարավորությունները, ինչպիսիք են՝ Blockchain տեխնոլոգիան, ընդլայնված և վիրտուալ իրականությունը, մեքենայական ուսուցումը, մեծ տվյալները և փորձը պլատֆորմների ներդրման մեջ, որոնք վայրկյանում մինչև 300 գործարքներ են մշակում:

Այս ծառայությունները թույլ են տալիս սպառողին մի քանի կտտոցով բանկում հերթ չկանգնել, վարկ, ապահովագրություն կամ լիզինգ չստանալ։ Իսկ բիզնեսի հետ կապված ամեն ինչ հանարավոր է իրականացնել առցանց, ինչը զգալիորեն նվազեցնում է գործառնական ռիսկերը և օպտիմալացնում ծախսերը:

Մենք հպարտանում ենք մեր հայրենակցով. նա իսկապես Ռուսաստանի պես մեծ երկրի ֆինանսական և տնտեսական կյանքում մեծ փոփոխություններ է արել, ինչը գովեստի և հպարտության արժանի է: