«Ոչ մի բանից երբեք չի բողոքել. ծառայության 20 տարին էր լրանում, արդեն պիտի թոշակի անցներ, բայց ամեն բան փոխվեց». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ ԻԳՈՐԻՆ

«Ամեն օր զանգել-խոսել է, ասել է՝ ամեն ինչ լավ է, վատ էլ լիներ, Իգորը էնպիսի բնավորություն ուներ, որ երբեք չէր ասի` վատ է: Ասել էր` ձեզ լավ պահեք: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 14-ին` Հադրութից… Հոկտեմբերի 15-ից հետո էլ զանգ չենք ստացել…»,-հիշում է Արցախի 44-օրյա պատրազմի հերոս Իգոր Գաբրիելյանի հայրը:

1995-97-ին ծառայեց հայոց բանակում, հենց Արցախում, Զանգելանի սահմանապահ զորամասերից մեկում, դիպուկահար էր: Զորացրվելուց հետո ամուսնացավ: 

Իգորը 2001-ին պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամաս, լրանում էր նրա ծառայության 20 տարին, եւ շուտով պիտի զինվորական թոշակի անցներ: Այդ ընթացքում մի անգամ դուրս է եկել ծառայությունից, մի երկու տարի աշխատել Ռուսաստանում, բայց վերադարձել եւ 2015-ին նորից ծառայության մտել Սիսիանի զորամասում: Հոկտեմբերի 8-ին իջել են Սիսիանի դիրքերից եւ մեկնել Արցախ: Յոթ ամսվա փնտրտուքներից հետո 2021-ի մայիսի 14-ին եղբորորդին լուր է տվել, որ Իգորի աճյունը Գորիսում է:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: