«Այդ չարաբաստիկ օրը նա մասնակցում էր հատուկ առաջադրանքի, որ հետ գրավեր «Թութակ» կոչվող բարձունքը». ճանաչի՛ր 20-ամյա ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶ Նիկողայոսին

Պիտի ճանաչենք մեր հերոսներին՝ անուն առ անուն, մեր քաջարի տղերքին, ում շնորհիվ այսօր ապրում ենք մենք: Մեր քաջորդիներից մեկն էլ  Նիկողոս Էդվարդի Մխիթարյանն է, ում պարտական ենք բոլորս:

Ընդամենը 20-ամյա հերոսը մեծ հաջողությունների էր հասել բանակում, նրան հարգում էին ու վստահում: Հերոսը հետախույզ ու դիպուկահար էր: Ծնվել է 2000 թվականին:

Բանակ Նիկողայոսը զորակոչվեց 2019 թվականին: Իսկ երբ պատերազմը սկսվեց, նա հենց առաջին օրվանից պատերազմի ամենաթեժ կետերում էր ու կռիվ էր տալիս թշնամու դեմ: Նրա արիությունը ռազմի դաշտում աննկարագրելի էր: Բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր ծրագրել:

Այդ չարաբաստիկ օրը Հերոսը մասնակցում էր «Թութակ» կոչվով բարձունքի գրավմանը: 20-ամյա հետախույզը հայտնվել էր թշնամու դիպուկահարի նշանառության տակ ու ստացել էր մահացու վիրավորում՝ կյանքը նվիրելով հայրենիքին:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: