«Ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր. հենց պատերազմը սկվեց զինակիցների հետ տեղափոխվեց Մատաղիս». ճանաչի՛ր մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Արտակին

Կարդում ես երիտասարդ տղերքի մասին ու իսկապես զարմանում՝ ինչպես էր էդ փոքր մարմիններում այքան մեծ, հզոր ուժ ու խիզախություն տեղավորվում: Այս հոդվածում մեր լույսերից մեկի մասին ենք ուզում պատմել, ում մենք բոլորս ենք պարտական. Արտակ Յուրայի Միրզոյան:

Հայրենիքի նվիրյալ Արտակը ծնվել է 2001 թվականին Արցախի Հանրապետությունում: Արցախի հողի վրա ծնված տղան մեծ պատասխանատվությամբ ու հայրանիրությամբ պատրաստ էր ծառայելել հայրենիքին: Արտակը զորակոչվում է բանակ 2020 թվականին: Ծառայությունը պիտի անցկացներ Մարտակերտի շրջանի Կիչան (Սերխավանդ) գյուղում:

Երբ պատերազմը սկսվեց, հենց առաջի օրը Արտակին ու իր զինակից ընկերին տեղափոխեցին Մատաղիս: Հերոսը քաջաբար կռվել է թշնամու դեմ մինչև հոկտեմբերի 10-ը ու նվիրյալ իր կյանքը հայրենիքին:

Փա՛ռք Քեզ, Հերոս, շնորհակալ ենք: