«Հետ է գրավել անհաս բարձունքը, նռնակը ուղիղ նետել է ու ոչնչացրել թշնամու հատուկ ջոկատայիններին ու անմահացել». ճանաչի՛ր 2 պատերազմի մասնակից ՀԵՐՈՍ ՀՈՎԻԿԻՆ

Մեր հերոսներին պարտավոր ենք ճանաչել անուն առ անուն, քանի որ հենց նրան արիության ու անձնազոհության շնորհիվ այսօր ապրում ենք մենք: Մեր քաջարի հայորդիներից մեկն էլ Հովիկ Խաչատուրի Սիմոնյանն է, ում պատմությունն էլ ուզում ենք պատմել Ձեզ:

Հովիկին բոլորը Սառմատ էին ասում, նա սպա էր, կոչումով՝ Մայոր: Հովիկը հատուկ ջոկատային էր, լավագույններից մեկը: Հերոսը ծնվել է 1986 թվականին Գյումրիում: 8 տարի շարունակ հսկել է Իջևանի դիրքերը: Հերոսը մասնակցել էր նաև Ապրիլյանին ու փառքով տուն վերադարձել: Այդ ժամանակ նա ղեկավարում էր Թալիշի 170-րդ դիրքը հետգրավման ուղղություններից մեկը:

Նույն հերոսությունը ցուցաբերել է նաև 44-օրյային: Հենց առաջին օրվանից հերոսը ամենաթեժ կետերում էր: Իր խելացիությամբ կարողացել է թշնամուց հետ գրավել անհաս բարձունքը: Նրա հերոսությունների մասին բոլորն են պատմում: Ասում են՝ նռնականետի ուղիղ ու ճիշտ հարվածով ոչնչացրել է թշնամու հատուկ ջոկատայիններին ու անմահացել Քարինտակի թեժ մարտերի ժամանակ հոկտեմբերի 30-ին:

Փա՛ռք Քեզ, Հերոս, շնորհակալ ենք: