«Նա 22 տարի անձնիվարաբար ծառայել էր հայրենիքին, իսկ կռվի դաշտում չխնայեց նաև կյանքը». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Արային, ով մասնակցել էր նաև Քառօրյային

Հայոց բանակը հրաշալի սպաներ ունի, ու այդ հրաշալի սպաները պատերազմի ժամանակ խիզախություն ու քաջություն էին ներշնչում երիտասրդներին՝ նրանց հետ ուս ուսի կռվելով: Մեր լավագույն սպաներից էր փոխգնդապես Արա Խաչատուրի Շահբազյանը, ով չխանայեց ամենաթանկը՝ հայրենիքին կյանք նվիրելով:

Հերոս Արան կոչումով փոխգնդապետ էր: Ծնվել է 1982 թվականին Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում: Նա իր կյանքի 22 տարինեիը նվիրել է հայրենիքի ապահովությունն ու պաշտպանությանը: Եղել է զորամասի օպերատիվ բաժանմունքի պետ:

Հերոսը նաև Ապրիլյան քառօրյային մասնակից է: Պատերզմից հետո մեկնել էր վերապատրաստման Մոսկվայի Ժուկովի անվան համալսարանում: Պատերազմի հենց առաջին օրվանից Վայքից կամավոր մեկնել է Ջրական, որ լինի զինվորի կողքին: Բազմաթիվ մեդալների արժանացած հերոսը կռվել է մինչև հոկտեմբերի 12-ը: Իսկ այդ չարաբաստիկ օրը անմահացել է ավիահարվածից:

Պատի՛վ ունենք, Գնդապե՛տ, շնորհակալ ենք: