«Ես առանց ՀԱՅԱՍՏԱՆԻ երկար չեմ կարողանում». ո՞վ է ԱՄՆ-ի ամենաընթերցված ՀԱՅ գրողը, ով աշխարհին ներկայացնում է ոչ թե խեղճացած, այլ ՀԶՈՐ ՀԱՅԻՆ

Քրիս Բոհջալյանն Ամերիկայի ամենաընթերցվող գրողներից է, հայկական ծագում ունեցող ժամանակակից արձակագիրներից ամենաճանաչվածն է աշխարհում: Նա 18 գրքերի հեղինակ է, որոնցից տասը վաճառքի քանակներով հայտնվել են լավագույնների թվում: The York Times թերթը նրա վեպերը բազմիցս հռչակել է ազգային բեսթսելերներ: Մեր հայրենակցի ստեղծագործությունները թարգմանվել են 28 լեզվով եւ տպագրվել հինգ մայրցամաքի տասնյակ երկրներում: Նրա երեք վեպերի մոտիվներով Հոլիվուդում գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել:  Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները»  ինքնակենսագրական վեպը Հայոց ցեղասպանության մասին  ամենահաջողված գեղարվեստական ստեղծագործություններից է:  

Հաշվի առնելով «Ավազե ամրոցի աղջիկների» ցնցող հաջողությունը՝ բազմաթիվ գործընկերներ ու հայրենակիցներ կոչ էին անում Քրիս Բոհջալյանին ձեռնամուխ լինել վեպի երկրորդ մասի ստեղծմանը: Բայց հեղինակն այս առումով մտարում էր.

«Եթե ես ձեռնամուխ լինեի «Ավազե ամրոցի աղջիկներ» վեպի շարունակության ստեղծմանը, դրա կոմերցիոն հաջողությունը երաշխավորված կլիներ: Բայց որոշեցի, որ ազգիս շատ ավելի մեծ օգուտ կբերեմ, եթե հայկական թեմայով իմ հաջորդ գիրքն ընթերցողի մոտ ոչ թե կարեկցանք առաջացնի հայերի հանդեպ, այլ ուրախության զգացում», — նշում է Քրիս Բոհջալյանը:

«Ես առավելություն ունեմ՝ ես հայտնի եմ: Մարդիկ խանութներում փնտրում են իմ գրքերը: Որոշեցի, որ պարտավոր եմ օգտվել  այս առավելությունից, որպեսզի ընթերցողի մոտ ճիշտ պատկերացում ստեղծեմ իմ նախնիների հայրենիքի մասին», — ասում է Քրիսը:

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր հայտնի հայ մարդ պարտավոր է նույնն անել: Քրիս Բոհջալյանը միշտ իրեն հայ է անվանում եւ ոչ թե ամերիկահայ, ինչպես սովորաբար ընդունված է ասել: «Մայրս հայ չէ: Բայց ամեն ինչ արել է, որ ես իսկական հայ մեծանամ, — հիշում է Քրիսը, — իմ մանուկ հասակում նա ինձ համար Հայաստանի պատմության գրքեր էր կարդում, հայթայթում էր Վիլյամ Սարոյանի ու Մայքլ Արլենի պատմվածքները: Հենց իր հետ էի կիսում տպավորություններս, երբ առաջին անգամ կարդացի մեծ Ֆրանց Վերֆելի վեպը: Մայրս համարում էր, որ հայ լինելը պատիվ է»:  

«Ես առանց Հայաստանի երկար չեմ դիմանում, — ասում է Քրիսը,- ժամանակ առ ժամանակ ինձ անհրաժեշտ է լինել նախնիներիս հայրենիքում, որ լիցքավորվեն իմ հոգեւոր մարտկոցները»: