Գիտե՞ք, թե ինչ կապ ունեն վանեցիները ու Սևանը․ ահա թե ինչ հետաքրքիր ավանդություն կա

Ամբողջ Կովկասի միակ քաղցրահամ լիճը Սևանն է։ Իսկ ամբողջ երկրագնդում համարվում է քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճը՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Գոյություն ունի լճի անվանման ծագման մի քանի ավանդություն։ Նրանցից ամենաուշագրավը հենց այս մեկն է։

Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։

Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան։