«Այս ՀԱՅԸ հարգանքի է արժանի». ո՞վ է ՀԱՅ ժողովրդի մեծ բարեգործն ու բարերարը, ով ամեն տարի հազարավոր դոլարներ է նվիրաբերում ՀԱՅԿԱԿԱՆ դպրոցներին

Ջոն Միրաքի անունը հայտնի է Բոստոնում՝ Մասաչուսեթս նահանգի մայրաքաղաքում։ Հայոց ցեղասպանությունը վերապրելով՝ նա դարձել է հաջողակ գործարար ու բարեգործ, հարգանք վաստակել ոչ միայն տեղի, այլև արտերկրի հայերի շրջանում։ Այսօր նրա «Ջոն Միրաք» հիմնադրամը ողջ Հայաստանով մեկ ներդրումներ է կատարում կրթական եւ մշակութային նախագծերում։ Նա մեծանուն ու պատվավոր հայ է, ում նախնիները մի կերպ էին փրկվել թուրքական յաթաղանից:

            Ջոն Միրաքն ու ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սեթ Մոմջյանն Էլիս կղզում, 1978թ.  

Հենց նրա կողմից է ստեղծվել «Միրաք-Վայսբախ» հիմնադրամը, որն աջակցում է կարիքավոր հայ մանուկներին ու երիտասարդներին։

Այսօր իրենց հոր բարեգործական մեծապատիվ գործը շարունակում են նաև նրա զավակները՝ Ռոբերտն ու Մյուրիելը: Միայն վերջերս «Միրաք» հիմնադրամը 300 հազար ԱՄՆ դոլար փոխանցեց հայաստանյան դպրոցներից մեկին։

Ջոն Միրաքի զավակները

«Մենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը կորցրինք գերտերությունների աշխարհաքաղաքական խաղում։ Նրանց, ովքեր կորցրած գավառների վերադարձն են պահանջում, ես ասում եմ. մոռացե՛ք այդ մասին, դա պատրանք է։ Մենք ունենք երկիր, պետականություն, ինքնիշխան պետություն, որը զարգացման կարիք ունի։ Եկեք միասին աշխատենք՝ ապահովելու նրա ապագան ու տևական բարգավաճումը երիտասարդ սերնդի համար»,- ասում է Մյուրիելը։