ՀԱՅԱԶԳԻ ՍԱՄՎԵԼԸ կատարեց Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը. նրա ելույթը գերեց Ֆրանսիայի «Ձայնը» նախագծի ժյուրիներին

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ կան տաղանդավոր հայեր։ Մեր սիրելի հայրենակիցներն իրենց գեղեցիկ կատարումներով գերում են արտերկրյա հանդիսատեսի ու ժյուրիի անդամների սրտերը։

Հազարավոր հայազգի թե՛ երիտասարդներ, թե՛ փոքրիկներ և թե՛ մեծեր իրենց փառահեղ ելույթներով, ձայնային հզոր տվյալներով և արտիստիզմով գերում են օտարազգի ժյուրիի ու հանդիսատեսի սրտերը։ Մենք իհարկե կուզեինք, որպեսզի նման տաղանդների տեսնեինք մեզ մոտ՝ Հայաստանում, սակայն օտար երկրներում հանդես գալը ևս պարտավորեցնող է մեզ բոլորիս համար:

Այսօր Ձեզ ենք ուզում ներկայացնել հայազգի մի տաղանդի։ Ֆրանսիայի Ձայնը նախագծում հանդես եկող Սամվելն է։ Սամվելը փայլուն ելույթ է ունեցել՝ երգելով հայերեն «Տուն իմ հայրենի» երգը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝