«Գյուղի միակ շրջանավարտն էր, 18 տարեկանում հաղթահարեց պատերազմը, սակայն զոհվեց ամիսներ անց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Դավիթին

Դավիթ Քոչարյանը մեկ տարվա զինծառայող էր, ընտանիքի կրտսեր երեխան, իրենից մեծ մի քույր ունի։ Ծնվել է 2001 թվականին Բերդ համայնքի Չինչին գյուղում: Ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից 2 տարով մեծ քույր, սակայն ծնողները քրոջ հետ տեղափոխվել էին Ռուսաստան և սպասում էին, որ Դավիթն էլ ավարտեր ծառայությունը և միանար իրենց։

Դավիթը գյուղի 2020 թվականի միակ շրջանավարտն էր։ Նույն թվականին էլ զորակոչվեց Հայոց բանակ: Մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, ծառայում էր Շորժայում:

2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում (Գեղարքունիքի մարզ): Ծավալված մարտական գործողությունների և ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ էլ Դավիթը զոհվում է:

heros davit
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…