«Ամիսներ շարունակ տեղեկություն չունեինք մեր տղուց, նա անհետ կորած էր». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՄՈՎՍԵՍԻ պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած զինվորներից մեկն էլ Մովսես Գնելի Կարապետյանն է: Նա իր սեփական կյանքի գնով պաշտպանեց հայրենիքը և ընկավ՝ հանուն հայրենի հողի և մեր ապագայի:

Մովսեսը ծնվել է 2001 թվականին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում:

Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայության է անցել Վայքի զորամասում:

Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում: Թշնամու դեմ մարտնչել է Ջրականում, հենց այնտեղ էլ վիրավորվել է, սակայն բուժօգնություն ստանալուց հետո կրկին վերադարձել է դիրքեր:

Մովսեսը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 6-ին: Նա ամիսներ շարունակ համարվել է անհետ կորած:

Հերոս Մովսես Կարապետյանի անմահացած մարմինը մայր հողին է հանձնվել մայիսի 18-ին հայրենի գյուղում՝ հերոս եղբոր կողքին:

Փա՛ռք ու պատիվ քեզ, քաջ Հերոս: