«Թեժ մարտերից մեկի ժամանակ ՀԵՐՈՍ ՌՈՒԲԵՆԸ ընկերոջը նետել է իր աղվեսափոսն ու թշնամու արկի հարվածը վերցրել իր վրա». ճանաչե՛ք ՆՐԱՆ

44-օրյա պատերազմի անմահ հերոսներից մեկը Ռուբեն Գևորգյանն է:

Ռուբենը ծնվել է 1998 թվականին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում: Նա առողջական խնդիրներ ուներ, այդ պատճառով բանակ զորակոչվելը անընդհատ հետաձգվում էր:

Չնայած այս ամենի՝ 2019 թվականին Ռուբենը ծառայության է անցնում հայկական բանակում՝ անձնվիրաբար իր պարտքը տալով հայրենիքին:

Պատերազմի առաջին օրվանից Ռուբենը ամեաթեժ կետերում էր: Նա բազմաթիվ սխրագործություններ է արել մարտի դաշտում. գրավել է թշնամու դիրքեր, ոչնչացրել մեծ քանակությամբ զենք-զինամթերք և կենդանի ուժ:

Թեժ մարտերից մեկի ժամանակ Ռուբենը ընկերոջը նետել է իր աղվեսափոսն ու թշնամու արկի հարվածը վերցրել իր վրա:

Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ խոսել է հոկտեմբերի 9-ին: Հենց այդ օրն էլ անմահացել է հերոսի մահով:
Հերոս Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: