ՀԵՐՈՍ ՎԱՀԱՆԸ արդեն 4 տարի ծառայում էր հայրենիքին, նա անմահացավ թեժ մարտի ժամանակ Ջրականում. ճանաչե՛ք ՆՐԱՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը տված և հերոսացած քաջերից մեկը Վահան Գագիկի Բաբայանն է:

Վահանը ծնվել է 1987 թվականին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում:

Արդեն 4 տարի նա անձնվիրաբար ծառայել է հայրենիքին՝ որպես պայմանագրային զինծառայող:

Պատերազմի օրերին մարտի դաշտում է եղել ամենասկզբից, թեժ մարտեր է մղել թշնամու դեմ Ջրականում:

Վահանը կյանքը տվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 15-ին:

Փա՛ռք ու պատիվ քեզ, Հերոս: Երախտապարտ ենք, խոնարհվում ենք…