«Գիտեի՞ք՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ նման ՀՐԱՇՔ կա». որտե՞ղ է գտնվում ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿԻՐՃԸ և ինչո՞վ է այն այդքան առանձնահատուկ

Հրեշտակների ձորը Հայաստանի խորհրդանիշներից ու գեղեցկագույն վայրերից մեկն է:

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:

Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում: Տարածքում կա նաև բուժիչ հանքային ջուր: 

Իսկ անվան առաջցման ամենահավանակ վարկածը գալիս է կիրճի առանձնահատուկ ու երկնային գեղեցկությունից: