«Զինակցի հետ միասին մարտի է բռնվել թշնամու 40 հոգանոց դիվերսիոն խմբի հետ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՍԱՄՈՅԻ սխրանքների մասին
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած խիզախ զինվորներից մեկը Սամո Կարենի Ղազարյանն է:
Սամոն ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում:

2018 թվականին զորակոչվել է բանակ: Նա եղել է «Շտուրմ» հակատանկային հրթիռային համակարգի նշանառու-օպերատոր:
Պատերազմի առաջին իսկ օրերից Սամոն եղել է առաջնագծում: Նա իր զինակցի հետ միասին մարտի է բռնվել թշնամու 40 հոգանոց դիվերսիոն խմբի հետ՝ անվտանգ նահանջ ապահովելով:

Հերոսը զոհվել է քաջաբար նոյեմբերի 2-ին Ճարտար գյուղը պաշտպանելիս:
Սամո Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: