Այս ՀԱՅԸ թողել է ճարտարապետի աշխատանքը և սկսել է զբաղվել միայն իր ԱՌՅՈՒԾՆԵՐՈՎ. լսե՞լ եք Բերբերովների ընտանիքի մասին

Լուսանկարում արմատներով հայազգի  ճարտարապետ, հայտնի կինոնկարներում նկարահանված առյուծների տեր Լև Լվովիչ Բերբերովն է՝ ծնված 1914 թվականին Բաքվում:

Image dans Infobox.

Լև Բերբերովը 1937 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Այնուհետև մեկ տարի անցկացրել է ճարտարապետության ակադեմիկոս Կ․ Ալաբյանի արվեստանոցում։ Հաջորդ երեք տարիներին եղել է Մոսկվայի լենինյան շրջանի ճարտարապետը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ աշխատել է ռազմական նախագծերի կառավարման կենտրոնում:

Բերբերովը եղել է Գոռլովկա քաղաքի գլխավոր ճարտարապետը, որից հետո երեք անգամ դարձել է Ստալինո քաղաքի (ներկայիս Դոնեցկ) գլխավոր ճարտարապետը։ Առաջին անգամ այս պաշտոնը զբաղեցրել է 1945 թվականի հունիսի 21-ին[4] այդ պաշտոնում փոխարինելով քաղաքի նախորդ գլխավոր ճարտարապետ Ալեքսեյ Ավակումովիչ Միզերնիցկիին։

Գոռլովկայից Դոնեցկ տեղափոխվելուց հետո «Դոնբաս» թերթում հոդված է լույս տեսել, որտեղ Բերբերովը մեղադրվել է նրանում, որ Գոռլովկայում նա կոմունալ վճարներ չի կատարել, պարտքեր ունի և պետական բնակարանից ամեն ինչ տեղափոխել է․ հեռախոսը, գազօջախը, կահույքը, ներառյալ հոսանքի վարդակները 1947 թվականի հուլիսի 25-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչության հրամանով տեղափոխվել է պահեստային կազմ։ Բերբերովի գլխավոր ճարտարապետ աշխատելու տարիներին ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով ավերված քաղաքի ենթակառույցների՝ հանքերի, գործարանների, Դոնեցկի արդյունաբերական համալսարանի մասնաշենքի, կենտրոնական հանրախանութի, պետական բանկի և այլ շենքերի վերականգնմանը։ Նրա օրոք ավարտին է հասցվել Կալմիուս գետի ամբարտակի կառուցումը, որի վրայով անցնում էր Դերժինսկու անվան պողոտան, որը միացնում էր Կալինովկա գյուղը քաղաքի կենտրոնին:Այս ամբարտակի կառուցման արդյունքում ձևավորվել է նիժնի Կալմիուսի ջրամբարը։
Նրա նախագծով վերականգնվել և կառուցվել է Դոնեցկի Ի․ Ֆրանկոյի անվան մշակույթի պալատը:

1949 թվականին Բերբերովը և ճարտարապետներ Վ․ Մ․ Օրեխովը, Տ․ Ի․ Բոնդարենկոն Հիպրոգրադի համար նախագծել են քաղաքի հասարակական կենտրոնի ձևավորման պլանը, իսկ 1953 թվականին պատրաստել են Ստալինո քաղաքի կենտրոնի դետալային պլանավորման նախագիծը, որում էական փոփոխություններ են մտցրել 1949 թվականի պլանի համեմատ[5]։

1952 թվականին նորից զբաղեցրել է Ստալինո քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, չորս տարի անց տեղափոխվել է Գոռլովկա: Գոռլովկոյից Լև Լվովիչը կարճ ժամանակով վերադարձել է Ստալինո, սակայն շուտով թողել է Դոնեցկի իր ընտանիքը և մեկնել է Բաքու, որտեղ նոր ընտանիք է կազմել: Բաքվում Բերբերովն աշխատել է «Բաքգիպրոգոր» համալսարանում:

Բաքվում Բերբերովների ընտանիքը տանը պահել է խոշոր վայրի կենդանիներ՝ առյուծներ, հովազներ։ Դրանք նկարահանվել են տարբեր գեղարվեստական ֆիլմերում։ Ընտանիքի մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Ես ունեմ առյուծ» վերնագրով։ Նա թողել է ճարտարապետի աշխատանքը և սկսել է զբաղվել միայն իր կենդանիներով։

1973 թվականին Քինգ I առյուծին գնդակահարել է երիտասարդ ոստիկան Ալեքսանդր Գուրովը, ոստիկանական թերթը ստիպված հոդված է գրել՝ ի պաշտպանություն Գուրովի[8], իսկ առյուծի հետ կատարված դեպքը հետևյալ կերպ է եղել․

Famille Berberov-Promenade au bord de la mer
Ալեքսանդր Իվանովիչը երբեք չէր կարող պատկերացնել, որ իր անունը, ճակատագիրը, կարիերան կապված կլիներ առյուծի հետ։ Երիտասարդ լեյտենանտը, Մոսկվայի Գագարինի ոստիկանության բաժնի ծառայողը ծառայության մեջ է եղել, երբ տեղեկություն է ստացել, որ իր տարածքում առյուծ կա, որը նկարահանվում է «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմում, և այդ առյուծը հարձակվել է մարդու վրա։ Նա արագ մեկնել է դեպքի վայր։ Տեսել է սարսափելի բան․ գազազած առյուծ, որի երախի մեջ անծանոթ քաղաքացի է եղել, և ձեռնարկել է միակ ճիշտ գործողությունը՝ կրակել առյուծի վրա։ Լիցքավորել է անվանական Մակարովի ատրճանակը և կրակել։ Առյուծն ընկել է մեջքի վրա՝ սեղմելով երախը։ Չնայած երախում գտնվող մարդը ծանր վերքեր է ստացել, բայց փրկվել է։ Ավելի ուշ նա, ի նշան երախտագիտության, Գուրովին նվեր է բերել, որը պահպանվել է մինչ օրս՝ ռադիոընդունիչ՝ «Ալեքսանդր Իվանովիչ Գուրովին։ Շնորհակալութուն կյանքի համար։ Վոլոդիա Մարկով» փորագրությամբ:

1978 թվականին Լև Լվովիչը մահացել է կաթվածից, իսկ նրա ընտանիքը դադարել է խնամել առյուծներին։ 1980 թվականի նոյեմբերի 24-ին Քինգ II առյուծը սպանել է Լև Լվովիչի որդուն՝ Ռոմանին և վնասվածքներ է հասցրել կոջը՝ Նինա Բերբերովային։