«Մենք պիտի օգնենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ինչով կարող ենք». ո՞վ է այս ՀԱՅ բարեգործը և ինչպե՞ս նա որբից դարձավ աշխարհի ամենամեծ բարեգործական ընկերության տնօրենը

«Ո՞վ կմտածեր, որ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի կողմից փրկված որբերից մեկը մի օր կդառնա հիմնադրամի նախագահը եւ կղեկավարի կազմակերպությունը՝ դրա հարյուրամյակին ընդառաջ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ մեկ կյանք փրկելը շղթայական ազդեցություն է ունենում հաջորդ սերունդների վրա»,- ասում է Շանթը։

Մերձավոր Արեւելքի Նպաստանամույց hիմնադրամի տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Շանթ Մարտիրոսյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1969թ․ նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Վուդսայդ, Քուինս։

Շանթ Մարտիրոսյանը հպարտությամբ է կատարում վերջին 13 տարում՝ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենի, եւ վերջին 9 տարում՝ նախագահի իր պարտականությունները․ «Պետք է հասկանալ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեության ծավալը։ Նրանք փրկել են ավելի քան 130.000 որբերի․․․ կազմակերպությունը հիմնադրված էր ի պատասխան 1915թ․ Հայոց ցեղասպանության, որպեսզի մեղմի օգնության կարիք ունեցողների դժվարությունները»,- ասում է Շանթը։

Միայն 1915-1930թթ․ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը 117 միլիոն ԱՄՆ դոլար գումար հավաքեց (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Նպաստամատույցը կառուցեց հարյուրավոր մանկատներ, մասնագիտացված դպրոցներ եւ բարեգործական ճաշարաններ՝ փրկելով ավելի քան 1 միլիոն փախստականների կյանք։ 2015թ․ ապրիլի 24-ի իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձավ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին՝ որպես «միջազգային հումանիտար օգնության առաջամարտիկ»:

Կյանքը զարտուղի ճանապարհներով է վերադարձնում մարդկանց իրենց արմատներին` Շանթի դեպքում հենց այդպես է. նա շարունակում է փրկել ուրիշներին այնպես, ինչպես ժամանակին ինքն է փրկվել։ Զարմանալի չէ, որ Մարտիրոսյանի արձագանքը ճակատագրի այս հեգնանքին խիստ զգացմունքային է․