«Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր». միայն իմանաք՝ ինչու էր Հրաչյա Աճառյանը զայրացրել կնոջը

Մի օր` առավոտյան, Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ`աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել:Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում.
-Կատակ էր, Սոֆի՜կ, ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:
-Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:
-Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր: