«Նարդի խաղացողը» քանդակը շատերին է հայտնի. գիտե՞ք՝ ում մտահաղացումն է այն և ով է կյանքի կոչել այդ գաղափարը

«Նարդի խաղացողը» քանդակը գտնվում է Երևանում` Դրամատիկական թատրոնի շենքի մոտ:

Նարդի խաղացողը.JPG

Մտահղացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն էր։ Կուրսի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հանձնարարել է մտածել հետաքրքիր արձաններ ու կյանքի կոչել։ Ուսանողներից մեկն առաջարկել է ստեղծել նարդի խաղացողներին նվիրված քանդակ։ Գաղափարը կյանքի է կոչել քանդակագործ Էդուարդ Շախիկյանը:։

Նշենք, որ «Նարդի խաղացողը» արձանը բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին Երևանի Գևորգ Քոչարի փողոցում, Դրամատիկական թատրոնի շենքի մոտ։ Մինչև բացվելը քանդակը ծածկված էր նարդու զառ հիշեցնող տուփով: