Առաջին անգամ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ օդանավը անվանակոչվել է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ անունով. ահա, թե ով է ՆԱ
Առաջին անգամ Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով:
Armenia Airways ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով «Boeing 737-300»-ը, անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով:

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ՀԵՐՈՍ Գրիգոր Լևոնի Ղազարյանը ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում:

Գրիգորը անդամակցում էր Հայաստանի սկաուտական կազմակերպությանը: 2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է ՀՕՊ զորքերում:
Հերոսը զոհվել է սեպտեմբերի 28-ին մարտական դիրքում:

Գրիգոր Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Փա՛ռք ու պատիվ քեզ, Հերոս: