«Սկզբում ԿՈՄԻՏԱՍԻՆ արհամարհեցին, նույնիսկ թեյ չհյուրասիրեցին, բայց րոպեներ անց ՆԱ ցնցեց ողջ բեմը». ի՞նչ է պատմում ՀԱՅ գուսանը, ում բախտ էր վիճակվել երգել Վարդապետի հետ
Շարա Տալյանը Հայ գուսան, երգիչ Շերամի ազգականն էր: Այս հոդվածում մի հուզիչ պատմություն ենք Ձեզ ուզում ներակայացնել, թե ինչպես նրան բախտ վիճակվեց երգել Կոմիտաս Վարդապետի գլխավորած երգչախմբում:
«1906-1908 թվերին էր, ճիշտ տարին չեմ հիշում, երբ Ներսիսյան դպրոցում եմր նախկինում փառահեղ ղեկավարներ ունեցող երգչախումբը չէր կարողանում արժանավոր ղեկավար գտնել: Թիֆլիսում հայտարարվեց մրցություն հոգևոր երգեցողության համերգային կատարմամբ, որ տեղի պետք է ունենար օպերային թատրոնում, իսկ դրան մասնակցելու էիր ռուսական ու նաև աշխարհին հայտնի այլ երգչախմբեր: Պատրաստվելու ժամանակը շատ սուղ էր: Ներսիսյան դպրոցի վարչությունը դիմեց Կոմիտասին գլխավորելու այդ գործը: Կոմիտասը համաձայնվելով Էջմիածնից եկավ Թիֆլիս:
Ընդամենը 2 շաբաթ էր մնացել մինչև համերգը և Կոմիտասը անցավ գործի: Ժամկետին մենք պատրաստ էին ելույթ ունենալու: Օպերային թատրոնի զարդարված փառահեղ շենքը, որ մեր սաներից շատերը առաջին անգամն էին տեսնում, թատրոնի ներսում կարգադրիչ իշխանուհիները,գեներալները և այլ շքեղազարդ հագնված կանայք ու տղամարդիկ ճնշող տպավորություն գործեցին մեզ վրա, քանի որ մենք՝ բոլոր աշակերտներս, չքավոր ընտանիքների զավակներ էինք և սովոր չէինք այդ բոլորին:

Ըստ երևույթի մենք ևս ճնշող տպավորություն թողեցինք շրջապատի վրա մեր շատ խայտաբղետ և հասարակ հագուստներով: Մեր ղեկավար Կոմիտասն էլ առանձին տպավորություն չէր կարող թողնել իր համեստ արտաքինով, զգեստով, շարժուձևով և հավատ ներշնչել չէր կարող:
Մինչ համերգը սկսվելը հյուրասիրեցին կաթով, թեյով, խմորեղեններով և քաղցրավենիքով, մեզ վրա ուշադրություն դարձնող չեղավ և մեզ զետեղեցին ծրագրում իբրև վերջին համար: Մենք համբերությամբ վկա եղանք այս վերաբերմունքին և հավաքված մեկ սենյակում սպասում էինք մեր ելույթին: Մեր համբերությունն արդեն վրա հասվ, որովհետև սպասելը շատ երկար տրեսց: Բայց վերջապես հասավ մեր հերթը և բեմ ելանք:
Կոմիտասի խումբ վարելու արվեստը մնացել է իմ հիշողության մեջ, նա շատ ժլատ էր շարժումների մեջ, նրա թևերի շարժման դաշտը շատ փոքր էր, բայց այնպես էր մեզ վարժեցրել, որ փոքր-ինչ լայն շարժմամբ հասնում էր ուժեղ ֆորտեի:

Ահա մենք կանգնած ենք ինչպես մի անձ, շնչում ենք միասին, կարծես միասին թարթում մեր աչքերը, որ մեծ ակնածանքով հիպնոսացված՝ նայում են մեր այնքան սիրելի ղեկավարին՝ Կոմիտասին: Առաջին համարը երգված է, դահլիճի որոտընդոստ ծափերը անսպասելի ռումբի պայթյուն էր կարծես: Եվ այսպես բոլոր համարները և հասարակության ծափերը, հրճվանքն ու բացականչությունները վեր են ածվում օվացիայի:
Մեր ելույթը ավարտվեց, վերջացել է և համերգը, դահլիճից հոծ բազմությունը դիմում է դեպի բեմը, ուր միայն մեծարում են մեր երաժշտագետին, հրճվալից շնորհակալական խոսք ասում, հիացմունք արտահայտում: Համբուրում են երգիչներին և քաղցրեղենով հյուրասիրում նրանց, որով առատորեն լի Էին իրենց գրպանները, և ապա հատուկ սեղանի շուրջը ճաշկերույթի հրավիրում մեզ:
Երկու շաբաթվա ընթացքում Կոմիտասի պատրաստած հայկական խումբը հոգևոր երգերի կատարման մրցության մեջ գրավեց առաջին տեղը»: