Պարզվում է՝ ՀԱՅԵՐԸ երգ գրելու գաղտնի նշաններ են ունեցել. ո՞ր դարում են առաջացել «ԽԱԶԵՐԸ» և քանի՞ լեզու էր պետք իմանալ՝ դրանք վերծանելու համար

Հայաստանը հարուստ է իր գաղտնիքներով և այդ պատմության մեջ իրենց ուրույն տեղն ունեն խազերը` երաժշտության սեփական գրության նշաններ (նոտագրություն): Խազերը մշակվել են VII — IX դարերում, ենթադրաբար, բանաստեղծ և գիտնական Ստեփան Սյունեցու կողմից: XX դարի սկզբում Եվրոպայի եւ հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել և վերծանել խազերը:

Երաժշտագետները, ովքեր աշխատել են վերծանման վրա ապացուցել են, որ խազեր ստեղծելու հիմքում ընկած է ազգային երաժշտական մշակույթը: Վերծանման գործում իր մեծագույն ներդրումն է ունեցել Կոմիտասը: Նա շատ մոտ է եղել խազերի գաղտնիքի բացահայտմանը, բայց, ավաղ, ավարտին չի հասցրել իր առաքելությունը: Ըստ Կոմիտասի` խազերի լիարժեք բացահայտման համար, փորձագետը պետք է իմանա արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, ինչպես նաեւ մաթեմատիկա եւ այլ հարակից գիտություններ: 

  • Խազ

Հաճախ ճարտարապետական կառույցների վրա կարելի է հանդիպել խազերով մակագրություններ, որով ցանկացել են հավերժացնել որևէ նշանակալի իրադարձություն: Լեռնային Ղարաբաղի Հադրութ — Մարտունի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին կա իջևանատուն, որի կամարները կառուցված են հայկական ավանդական ոճով: Կամարներից մեկի վրա կա մակագրություն, որի համար օգտագործվել են խազեր` «Ես, Ջելի Վարդս, ժամանել եմ (այստեղ) ամռանը 11.30 (1681 թ)»: