ՀԱՅ, ով դարձավ համաշխարհային դեմք՝ իր տաղանդի շնորհիվ․ ճանաչեք մեծ կինոռեժիսորին

Պարզ է, որ հայերը համաշխարհային մշակույթի ու գիտության մեջ մեծ դեր ու ձեռքբերումներ ունեն, բայց հատկապես կարելի  է առանձնացնել երկու ոլորտ՝ մեկը ֆիզիկան է մյուսը՝ կինոարվեստը։ Այս դեպքում ուղղակի փայլում են հայեր։

Հայազգի պրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանը ծնվել է 1953 թ-ի հոկտեմբերի 12-ին Թբիլիսիում։ Նրա ճանաչումն ու հռչակը հատկապես մեծ է Ռուսաստանում, որտեղ էլ անցել է մեծ հայի աշխատանքային գործունեության ամբողջ տարիները։ Ռեժիսորի ամենաշատ արձագանք հավաքած ֆիլմը եղել է «Սրիկաները» ֆիլմը։ Սովորել և ավարտել է Երևանի Վ. Յ. Բրյուսովի ինստիտուտը՝ ռուսերեն լեզվի բանասիրություն, ռուսաց լեզվի և գրականության դասավանդում մասնագիտությամբ։

2002 թ-ից հանդիսանում է «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրեն։ Ժամանակին եղել է նաև «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր պրոդյուսեր։ 2006 թ-ից մինչ այժմ անկախ պրոդյուսեր և կինոռեժիսոր է։

Աթանեսյանը եղել է Ռուսաստանի Կինոպրոդյուսերների Ասոցիացիայի, «Նիկա» կինոմշակույթի ակադեմիայի, Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ, Մոսկվայի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։

Աթանեսյանի ամբողջ կյանքն անցել է կինոարվեստի ոլորտում։ Նրա բեղմնավոր կյանքի լեցուն էջերից կարելի է առանձնացնել 1989-1991 թ-ը, երբ նա զբաղեցրել է «Մշակույթի գործիչների միջազգային ասոցիացիայի» փոխնախագահի պաշտոնը։ Իսկ հետո 1997-2001 թ-ին «Մեդիա-պարկ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։