Այսօր ՖՐԱՆՍԱՀԱՅ հանրահայտ դերասան Սիմոն Աբգարյանի ծնունդն է. նրա հայտնի ֆիլմերից որո՞նք եք դիտել

1962 թվականի այս օրը՝ մարտի 5-ին, ծնվել է ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը:

Դպրոցում ֆրանսերեն և հայերեն է սովորել, ամերիկյան ֆիլմերից էլ՝ անգլերեն։ 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բեյրութ։ Մինչև 1977 թվականը ապրել է Լիբանանում։ Բեյրութի «Լոռի» պարային համույթում պարել է սովորել։

1977 թվականին Աբգարյանի հայրը Լիբանանում պատերազմելու է գնում, և 15 տարեկան Սիմոնը մոր հետ վերադառնում է Փարիզ։ Մի քանի տարի անց տեղափոխվում է Նյու Յորք և սկսում նորից պարել։ 1983-1985 թվականներին դերասանական արվեստ է սովորում և միանում «Արտավազդ» թատերական ընկերությանը։

1985 թվականին վերադառնում է Փարիզ և 8 տարի համագործակցում «du Soleil» (Դյու Սոլեյ) թատրոնի տնօրեն Արիանա Մնուշկինայի հետ։ Հելլենե Սիսյուի «L’Indiade» (Ինդիադա) պիեսի բեմադրության մեջ խաղացել է երեք պարսիկի դեր (Հաթիբայ Սեն, Հայաթ խան և Գյաֆար խան)։ Սկսում է խաղալ հունական կատակերգություններում և մեծ ճանաչում է ձեռք բերում։

Ոճրագործության բանակը” գնում է տուն - Bravo.am

2001 թվականին մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար։ 1993 թվականին Սիմոն Աբգարյանը կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը՝ «T.E.R.A.»–ն (Theatre Espace Recherche Acteur)։

2006 թվականին նրան մեծ հաջողություն է բերում «Կազինո Ռոյալ» ֆիլմը, ուր հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում։ Աբգարյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Արամ», «Արարատ», Հանցագործների բանակ/Армия преступников, Անջելիկա, հրեշտակների մարկիզուհի/Анжелика, маркиза ангелов, Սպի/Шрам և այլն:

Սիմոն Աբգարյանը 2020 թվականին լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է ֆրասիական ամենահեղինակավոր թատերական «Մոլիեր» մրցանակին։