«Դուխներդ տեղը, սաղ լավա լինելու, բան չմնաց, հեսա տուն եմ գալու». կարդա՛ ՀԵՐՈՍ Սարգսի հուզիչ պատմությունը, ով վերջին անգամ զանգեց մայրիկի ծննդյան օրը

Հայրենիքի նվիրյալներին պիտի բոլորս ճանաչենք՝ անուն առ անուն, քանի որ հենց նրանց անձնազոհության գնով այսօր ապրում ենք մենք: Ուզում ենք, որ մեր լուսե նվիրյալներից մեկին էլ ճանաչեք. Սարգիս Սամվելի Վարդանյան:

Հերոսը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Սովորել է Հրազդանի բժշկական քոլեջում,ապագա ատամնատեխնիկ էր։ Ուսումը կիսատ թողնելով՝ հերոսը 2019 թվականին զորակոչվում է բանակ: Ծառայություն էլ պիտի անցկացներ Արցախի Հանրապետությունում՝ Ասկերանում՝ որպես հրետանավոր:

Երբեք չի դժգոհել ծառայությունից, հակառակը` ինքն էր ընտանիքին հույս տալիս, նույնիսկ պատերազմի օրերին չէր ընկճվում, ասում էր`ամեն ինչ լավա լինելու, բան չմնաց, հեսա տուն եմ գալու:

Ընտանքի անդամները Սարգսի հետ վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 7-ին` իր մայրիկի ծննդյան օրը: Զանգեց, շնորհավորեց, տրամադրությունը բարձր էր. երբ մայրը հարցրել է՝ ոնց ես արևս, Սարգիսը պատասխանել է ՝ ընտիր, ինչի ինձ ինչա եղել:

Միայն հոկտեմբերի 8-ին հայրն է կարճ խոսել հետը, իսկ իրենց հեռապոսազրույցից հետո Սարգիսն անմահացել է: