Ի՞նչ էր անելու Ռուսաստանի ավիացիան առանց այս հայի․ նա զբաղեցրել է ռմբակոծիչների գլխավոր նախագծողի պաշտոնը

Հայազգի ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935 թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախի Չարդախլու գյուղում։ Նրա հայրը` Գուրգեն Մարտիրոսյանը, մասնագիտությամբ փիլիսոփա էր։ Նա երկար ժամանակ դասախոսել է Գրոդնոյի մանկավարժական ինստիտուտում։

Որդու կրթության ու զարգացման գործում մեծ դեր է ունեցել հայրը։ 1959 թ-ին ավարտելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, սկսել է իր աշխատանքային գործունեությունը ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության ՕԿԲ-51 նախարարությունում՝ հեռանկարային ծրագրերի բաժնում՝ կոնստրուկտոր Պավել Սուխոյի անմիջական ղեկավարությամբ։

Մարտիրոսովը «ՍՈւ» ինքնաթիռների մշակման տեխնիկական ղեկավարներից մեկն է եղել, ղեկավարել է ուղղահայաց թռչող ռմբակոծիչների մշակման գործընթացը: 1985-ին Ռոլանը նշանակվել է Պ-42 ինքնաթիռի համաշխարհային ռեկորդների տեխնիկական մենեջեր, ինչը հանգեցրել է 27 համաշխարհային ռեկորդների հաստատմանը:

1991-ին ստանձնել է Սու-34 ճակատային ռմբակոծիչի գլխավոր նախագծողի պաշտոնը: 2017-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն ստացել է 16 նոր Սու-34, դրանց ընդհանուր թիվը Ռուսաստանի օդատիեզերական ուժերում կազմում էր 110 ինքնաթիռ: