Այսօր բոլորիս կողմից սիրված «Գաթա Բենդ»-ի հիմնադիր Անդրանիկ Մանուկյանի ծննդյան օրն է. հենց նրա աշխատանքի շնորհիվ են այսօր պահպանվել ՀԱՅ մշակույթի անբաժանելի մաս հանդիսացող մի շարք գործեր

Հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Քյարամի Մանուկյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 1-ին, Հայաստանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում):

Հանդես է գալիս որպես Անդրանիկ սարկավագ Մանուկյան: Նրա աշխատանքի շնորհիվ այսօր պահպանվել են հայ մշակույթի անբաժանելի մաս հանդիսացող ազգային ծեսերը պատկերող այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Զատիկ», «Վարդավառ», «Վարդանանք», «Տարոն աշխարհի հարսանեկան ծես», «Դրդո», «Տեր ողորմեա» ֆիլմերը և «Բարեշնորհ հայ», «Հայոց աշխարհ», «Նարոտ-Կարոտ», «Ողջույն տվեք», «Արաբո» տեսաերիզները և լույս տեսած «Լիլի», «Սասնո տղա», «Սասուն», «Բոստան եմ դրել», «Խալվար», «Կանչե կռունկ»։

2013 թվականի Գարեգին Առաքելյանի հետ հիմնադրել է «Գաթա Բենդ» խումբը և թողարկել առաջին երգը՝ «Lullaby»-ն: Երգի տեսահոլովակը նկարահանել են հեռախոսներով, տեղադրել համացանցում և այդպես էլ սկսել են իրենց գործունեությունը: Մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, համերգների։

andranik manukyan

2016 թվականին համերգային ծրագրով եղել է Մոսկվայում, մեկ տարի անց՝ Կիսլավոդսկում։ Խմբի հետ հաճախ ելույթներով հանդես է եկել «Սասուն» ազգային երգի-պարի համույթի հետ, որի գեղարվեստական ղեկավարն է։ 2017 թվականին արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի։