«Անդրանիկ զորավարի արձանը տեսե՞լ ես, էն էլի, որ ուջանցիներն են դրել». միայն իմանաք՝ ինչ պատասխան էր տվել Վարդգես Պետրոսյանի այս հարցին նրա տատը

Տատիս հարցնում եմ.

— Անդրանիկ զորավարի արձանը տեսե՞լ ես, էն էլի, որ ուջանցիներն են դրել:
— Ես Անդրանիկ զորավարին եմ տեսել, իմ աչքով:
— Ե՞րբ:
— Եսիմ, 1915, 16 թվերին երևի, — հա, գիշերով էր եկել, գիշերով էլ գնաց: Սաղ գյուղը չրաղվան էր արել, — չրաղվան, այսինքն, բոլոր տներում վառել էին նավթի լամպերը, բոլոր մոմերը: — Մարինե եկեղեցու զանգերը խփում էին: Մի ուժեղ մարդ կար, միտս չի անունը ինչ էր, Եփրեմ պիտի լիներ, հա էդ Եփրեմը զորավարին դրել էր ուսերին, տանում էր: Ես շատ մոտիկից տեսա, կոշիկներին էլ ձեռ տվի: Հիմի ասում ես արձանը… դուք տեսեք:

«Հայկական էսքիզներ»
Վարդգես Պետրոսյան