ՍՅՈՒՆԻՔԻ 4-րդ դարի ԲԵՐԴ, որի անառիկ դուռը, ոչ մի ԹՇՆԱՄԻ չի կարողացել անցնել մինչ այսօր.

Բաղաբուրջի Բաղակի Քար կամ Բաղակաքար բերդը Սյունիքի նշանավոր բերդերից մեկն է եւ շատ է հիշատակվում պատմագիրների կողմից: Ոմանք նույնիսկ Բաղակի Քարը նույնացնում են Բաղաբերդի հետ, ինչը ճիշտ չէ: Դրանք տարբեր պաշտպանական կառույցներ են, որոնք գտնվում են միմյանցից 700-800 մետր հեռավորության վրա՝ Ողջի գետի հակադիր ափերի բարձր ժայռերի գլուխներին: Սկսած 4-րդ դարից բերդը հիշատակվում է միջնադարյան պատմիչների կողմից:

Ըստ էության՝ Բաղակի Քար բերդը համարվել է Բաղաբերդ ամրոցի անառիկ դուռը, առանց որի գրավման հնարավոր չէր մոտենալ մայր ամրոցին: Ավանդությունը պատմում է, որ Բաղաբերդը եւ Բաղակի Քարը կապված են եղել շղթայով, որով փորի վրայով սողալով՝ հաղորդակցություն է ապահովվել երկու ափերի միջեւ: Դա այն նշանավոր մազե ճոպանն էր, որ դարերի ընթացքում պահպանվել է սերունդների հիշողության մեջ: Պատմությունից իմանում ենք, որ բերդը բազմիցս ենթարկվել է թշնամիների կողմից հարձակումների, սակայն հերոսաբար դիմադրել է՝ ապահովելով դեպի Բաղաբերդ ամրոց տանող ճանապարհը:

Բերդում կար նաեւ համանուն վանք, ուր կային մեծաթիվ գանձեր ու ձեռագիր մատյաններ: Ավանդությունը պատմում է, որ այդ վանքի բակում է թաղվել մի նշանավոր ռազմիկ, ով ոչ թե տղամարդ, այլ մի երիտասարդ աղջիկ է եղել: Նա նշանավոր նետաձիգ է եղել եւ գլխավորել է նշանավոր բերդերից մեկի՝ Աղջկաբերդի պաշտպանությունը: Սյունիքի պատմիչները վկայում են, որ թշնամին Բաղակի Քար բերդը գրավել է 1126թ., որից հետո էլ ավարի է մատնել հարստությունը, իսկ ձեռագիր մատյանները ոչնչացրել: