«Բարին շատ է, չարը` քիչ: Բայց չարը կազմակերպվող, համախմբվող ուժ է, բարին ավելի տարերային երևույթ է». Կոսատան Զարյանը չարի և բարու մասին

Զրույցը չարի և բարու մասին էր:
_ Մեղքի հասկացությունը պայմանական է, հարաբերական: Իմ արարմունքը մեկի համար լավ է, մյուսի համար` վատ: Շահերի հարց է: Բացի այդ` իմ մեծ մեղքը ես չեմ էլ հիշում, իսկ քո չնչին զանցանքը չափազանցնում եմ: Ես հասկանում եմ, որ կա և երրորդ չափումը` ընդհանուր բարոյական չափանիշը, որի դատողությունն անշահախնդիր է և առարկայական:
Մի փոքր հետո ավելացրեց.
_ Ես գիտեմ, որ չկա մարդ առանց մեղքի: Ու եթե մենք հիշաչար լինենք, հասարակությունն անկում կապրի: Կյանքի պահողը բարին է: Բարին շատ է, չարը` քիչ: Բայց չարը կազմակերպվող, համախմբվող ուժ է, բարին ավելի տարերային երևույթ է: Ու եթե մարդու մեջ չմշակվի հանդուրժողականություն, ուրիշի նկատմամբ մեծահոգի լինելու զգացում, մարդկային հարաբերությունները շատ կվատանան:

(Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից)