Յուրահատուկ վայր աշխարհի վրա․ 10-րդ դարում թվագրվող Ցաղաց քարի վանքը

Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից, 6-7 կմ հեռավորության վրա՝ լեռան մոտ գտնվում է Ցաղաց քարի վանքը։ Կան պատմական տեղեկություններ եկեղեցու կառուցման մասին Ասողիկ պատմիչի աշխատության մեջ։

Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Այն եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն։ Եկեղեցին կառուցվել է Բագրատունյաց թագավորության շրջանում։ Կա շրջակայքում ևս 2 եկեղեցիներ ավելի վաղ թվագրությամբ։ Գլխավոր եկեղեցին՝ Սբ․Կարապետը վերանորոգվել է 2013 թվականին։

Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989 թվականով։ Այս խումբ կառույցներից արևելք համալիրի արևելյան խումբ շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թվականին Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։

Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը ճիրաններում արծվի մի պատկերաքանդակ։ Հյուսիսային ճակատի վերին մասում, պատկերված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։