Այս հայի Ֆիլմերը միայն առաջին երեք տարում կինոթատրոններում դիտվեց ավելի քան 40 միլիոն մարդու կողմից․ ո՞վ էր նա

Ժամանակին Սովետում աննախադեպ հաջողություններ էին գրանցում Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը։ Ալբերտ Սարգսի Մկրտչյանն, ով մահացել է ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ-ի փետրվարի 20-ին, փաստորեն ողջ կյանքն աշխատել է Ռուսաստանում՝ «Մոսֆիլմ» ստուդիայում։

Հենց այնտեղ էլ 70-ականների սկզբին երկու ռեժիսորներ՝ Լեոնիդ Պոպովը և Ալբերտ Մկրտչյանը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, նկարահանեցին արկածային մի ֆիլմ, որը միայն առաջին երեք տարում կինոթատրոններում դիտվեց ավելի քան 40 միլիոն մարդու կողմից։ Այդ ֆիլմը «Սաննիկովի երկիրն» էր։

Երբ ֆիլմի սցենարը պատրաստ էր, մնում էր ընտրել միայն դերասաններին։ Պատմում է ինքը՝ Ալբերտ Մկրտչյանը. «Գնացինք «Մոսֆիլմ», գեղարվեստական խորհրդի ղեկավարության հետ համաձայնեցրինք բոլոր դերակատարների թեկնածությունները։ Միայն Վիսոցկուն մերժեցին։

Զարմացած հարցրի. «Բայց ինչո՞ւ»։ Հարցիս հարցով պատասխանեցին. «Իսկ ի՞նչ է, դուք չե՞ք հասկանում»։ Հետո արդեն ընկերներիս ու ծանոթ արվեստագետների հետ զրույցներից հասկացա՝ հենց այդ օրերին «թշնամական ձայներից» մեկով՝ «Գերմանական ալիքով» հեռարձակվել էր հաղորդում Վիսոցկու երգերի մասին։ Արմեն Դուլյանի հոդվածից։